ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ

Սիրով ողջունում եմ Ձեզ Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղի N1 միջնակարգ դպրոցի ինտերնետային կայքում: Հուսով  եմ , որ, այցելելով մեր կայք, կստանաք դպրոցի մասին հնարավոր ամբողջական տեղեկատվություն :

Ամեն ինչ սկսվում է դպրոցից: Առողջ դպրոց նշանակում է առողջ սերունդ ,առողջ ապագա:Եթե ես նորից աշխարհ գայի ,նորից  մանկավարժ  կդառնայի ,որովհետև սիրում եմ դպրոցը և առանց  նրա չեմ պատկերացնում իմ կյանքը:Այդ են վկայում 30  տարիների իմ մանկավարժական գործունեությունը:

1976-1980թթ  սովորել և ավարտել եմ Երևանի Խաչատուր Աբովյանի անվան  Հայկական պետական մանկավարժական ինստիտուտի կենսաբանա-քիմիական ֆակուլտետը : Ավարտելուց հետո նշանակվել եմ մանկավարժական աշխատանքի` Կարմիրգյուղի N1միջնակարգ դպրոցում` որպես քիմիայի ուսուցիչ: 2009-2011թթ դպրոցում աշխատել եմ որպես ուսուցիչ-մեթոդիստ, իսկ  2011թ. առ այսօր աշխատում եմ նույն դպրոցում` որպես տնօրեն :Ստացել եմ մի շարք պատվոգրեր ,շնորհակալագրեր և 2 մեդալ:

Ամուսնացած եմ ,ունեմ  2 զավակ , 4 թոռնիկ :

Պահպանելով դպրոցական ավանդույթները` գնահատում եմ նորը և առաջավորը մանկավարժության բնագավառում: